ԱՎԻԱՏՈՄՍԵՐ

Շատերի համար ՙէժան ավիատոմսեր՚ արտահայտությունը կարող է  անիրական թվալ, իսկ ինքնաթիռով թռչելը` անհասանելի ճոխություն: Հենց այդ պատճառով էլ ուղևորների ճնշող մեծամասնությունը, պարզապես, չի կարող իրեն թույլ տալ թռչել ինքնաթիռով:


Բայց, կուզենայինք նշել, որ մեր ընկերության մշտական հաճախորդները, որոնց թիվը մշտապես ավելանում է, արդեն վաղուց դադարել են զարմանալ տրանսպորտի այս տեսակի մատչելիության վրա, քանի որ մեր մոտից կարելի է, առանց մեծ ջանքեր թափելու, բավականին էժան ավիատոմսեր գնել: Դրա համար անհրաժեշտ է պարզապես այցելել մեր գրասենյակ և շփվել մեր բարձր որակավորում ունեցող մենեջերի հետ, որը գերազանց տիրապետում է խնդրին, պատմել նրան, թե հատկապես ու՞ր եք ուզում թռչել Հայաստանից, ինչպես նաև նախապես պայմանավորվեք Ձեզ հետաքրքրող բոլոր մանրամասների մասին: Գրագետ և բանիմաց կարգավարը Ձեզ կտրամադրի ցանկացած անհրաժեշտ խորհրդատվություն, կօգնի ընտրելու ամենահարմար չվերթը, կպատասխանի ուղևորին հետաքրքրող ցանկացած հարցի: Մասնագետը Ձեզ համար կճշտի թռիչքների ճշգրիտ չվացուցակը, կներկայացնի Ձեզ հետաքրքրող չվերթում ազատ տեղերի առկայությունը, կհաշվարկի տոմսի արժեքը երկու ուղղություններով, կօգնի գտնելու ամենաէժան տարբերակը: Ընդ որում, մենեջերի ձայնի մեջ չի լինի ջղայնության նշույլ անգամ, քանի որ մեր ընկերությունում կադրերի ընտրության հարցին վերաբերվում են ամենայն լրջությամբ: Մենք աշխատանքի ենք ընդունում այնպիսի աշխատակիցների, որոնք օժտված են ոչ միայն մեծ փորձով և մասնագիտական մեծ վարպետությամբ, այլև բարոյական բարձր հատկանիշներով:


Այսօր մեր ուղևորներին հասանելի է այնպիսի հարմար ծառայություն, ինչպիսին ավիատոմսերի ամրագրումն է: Այս ծառայությունը հատկապես բարձր են գնահատում խիստ զբաղված մարդիկ, որոնք ժամանակ չեն գտնում մեր գրասենյակ այցելել:


Տոմսերի պատվիրումը «Forsage Tour» ընկերության միջոցով հատկապես հարմար է ինչպես այն մարդկանց, ովքեր ճանապարհորդում են մենակ, այնպես էլ նրանց, ովքեր ճանապարհորդում են ընտանիքի, ընկերների կամ կոլեկտիվի հետ:


Մեր կարգավարի օգնությամբ Դուք միշտ էլ կարող եք տոմսեր ձեռք բերել ցածր գներով /ինչը խիստ կարևոր է հատկապես երիտասարդների համար/, ընտրել ամենահարմար տեղերը` Ձեր փոքրիկ ճանապարհորդների համար և այլն: Մենք ուրախությամբ սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում: