ՏՈՒՐԻԶՄ

Զբոսաշրջային փոխադրումների ամենապահանջված և անվտանգ տեսակներից մեկը, այսօրվա դրությամբ, ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներն են: Եթե Դուք որոշել եք ճանապարհորդել հենց այս եղանակով և ուզում եք տոմսեր ձեռք բերել Հայաստանում և մերձավոր արտասահմանի քաղաքներում ավտոբուսային շրջագայությունների համար, «Forsage Tour» ընկերության աշխատակիցները հաճույքով կօգնեն Ձեզ:

 

Մեր ընկերությունը կանոնավոր միջքաղաքային և միջազգային ուղերթեր է իրականացնում տարբեր ուղղություններով: Այսպես, մենք ավտոբուսային երթուղիների տոմսեր ենք առաջարկում Երևան - Եկատերինբուրգ, Երևան - Չելյաբինսկ, Երևան - Ուֆա, Երևան - Միներալնիյե Վոդի, Երևան - Սանկտ-Պետերբուրգ, Երևան - Մոսկվա և այլ ուղղություններով, ինչպես նաև հակառակը` վերը նշված բոլոր քաղաքներից դեպի Երևան:

 

Ինչու հենց մե՞նք:

Այո, իհարկե, դժվար է չհամաձայնել, որ այսօր ավտոբուսի տոմս գնելը բոլորովին էլ դժվար չէ, քանի որ բազմաթիվ մասնագիտացած ընկերություններ են այդ գործով զբաղվում: Սակայն, ոչ բոլոր ընկերություններում Դուք կստանաք որակյալ սպասարկում և ծառայություններ:

 

Զբոսաշրջիկներին, որոնք կնախընտրեն հենց մեր ընկերությունը, կառաջարկվեն ոչ միայն Երևան քաղաքից մեկնող /և ժամանող/ երթուղիների ցանկացած տոմսեր, այլև բարձրակարգ տրանսպորտ, որը հագեցած է բացառապես ամեն ինչով` ճանապարհորդությունը առավելագույնս հարմարավետ և չհոգնեցնող դարձնելու համար: Այսինքն, եթե Հայաստան ուղևորվելիս զբոսաշրջիկները ընտրում են մեր ընկերությունը, ապա որակյալ օդորակիչը, ժամանակակից տեսահամակարգերը և սանհանգույցները լոկ փոքր մասն են կազմում այն ամենի, ինչ կառաջարկվի ուղևորների ճանապարհին:   

 

«Forsage Tour» կազմակերպությունը հոգ է տանում իր հեղինակության և բարձր վարկանիշի մասին: Մեր հաստիքացուցակում միայն բարձրակարգ և փորձառու վարորդներ են, բարձր էսթետիկական-բարոյական հատկանիշներով:

 

Մեր ընկերությունը տոմսեր է մատակարարում մատչելի գներով որոնք, ամենայն հավանականությամբ` առանց բացառության, կուրախացնեն բոլոր սպառողներին:

 

Մեզ համար թանկ են մեր ուղևորները, այդ պատճառով էլ մենք բացառիկ հնարավորություն ենք ստեղծել ավտոբուսի տոմսեր ձեռք բերելու օն-լայն տարբերակով /դա թույլ կտա զգալիորեն խնայել Ձեր ժամանակը/: Ուզում ենք նշել, որ համացանցով ավտոբուսի տոմսեր կարելի է ամրագրել` գտնվելով աշխարհի ցանկացած կետում: