ԳԼԽԱՎՈՐ

 «Ֆորսաժ Տուր» ընկերությունը ուղևորափոխադրումների ոլորտում ծառայությունների մատուցման մեծ փորձ ունեցող բանիմաց մատակարար է: «Ֆորսաժ Տուր» ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.: Ընկերության հիմնական ուղղություններն են համարվում տրանսպորտային ուղևորափոխադրումները, ավտոբուսների և միկրոավտոբուսների վարձակալությունը: «Ֆորսաժ Տուր» ընկերությունը իրականացնում է միջազգային ուղևորափոխադրումներ Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան մոտ 35 ուղղություններով:

  Ընկերության գրասենյակում կարող եք ցածր գներով ավտոբուսի տոմսեր գնել Հայաստանից /Երևանից/ դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նովոռոսիյսկ, Ռոստով, Սամարա, Սոչի, Վորոնեժ, Վլադիկավկազ և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև այլ քաղաքներ:

Մեր կրեդոն է` որակյալ և օպերատիվ սպասարկել բացառապես յուրաքանչյուր հաճախորդի: Այսինքն, պոտենցիալ ուղևորը, դիմելով ընկերությանը, առանց ձգձգումների և երկար հերթերի, կարող է ավիատոմսեր և ավտոբուսի տոմսեր ձեռք բերել իրեն անհրաժեշտ ցանկացած նշանակման վայր:


Առանձին, կուզենայինք նշել նաև ընկերության գրասենյակի բանիմաց, փորձառու, ինչպես նաև խիստ քաղաքավարի և բարեհաճ աշխատակիցների մասին: Անձնակազմի ընտրությանը ընկերությունում մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ մեզ համար անչափ կարևոր է մեր բարի համբավը:


Ավտոբուսի տոմսերի վաճառքը իրականացվում է անմիջապես ընկերության գրասենյակից: Ծայրագույն անհրաժեշտության դեպքում ուղևորը կարող է ամրագրել տոմսը վաղօրոք /պայմանով, իհարկե, որ այն այդ պահին փաստացի առկա լինի/:


Չի կարելի չնշել, որ ավտոբուսային ուղերթերի բոլոր տոմսերը մեր կողմից ուղևորներին են առաջարկվում խիստ մատչելի գներով: Բացի այդ, ընկերությունը հագեցած է գերժամանակակից ավտոպարկով: Կանոնավոր ուղերթեր իրականացնող մեր բացառապես բոլոր տրանսպորտային միջոցները համալրված են տեխնիկայի վերջին խոսքը հանդիսացող տարաբնույթ միջոցներով և սարքերով, որոնք թույլ են տալիս ճանապարհորդությունը ուղևորների համար դարձնել ոչ միայն առավելագույնս հարմարավետ, այլև` խիստ հետաքրքրական:

Այսպես, եթե Դուք որոշեք Հայաստան մեկնել հենց մեր ընկերության ավտոբուսով, ապա Ձեզ տեղեր կտրամադրվեն ամենաժամանակակից և անվտանգ ավտոբուսում: Ճանապարհին կարող եք տեսաֆիլմ դիտել և վայելել թեթև զովը ամռանը և հանգստացնող ջերմությունը` ձմռանը:


Այսպիսով, եթե Ձեզ անհրաժեշտ է հայտնվել Հայաստանի կամ մերձավոր արտասահմանի ցանկացած քաղաքում, ապա դրա համար պետք է պարզապես դիմել մեր ընկերությանը և ձեռք բերել անհրաժեշտ ավտոբուսի տոմսերը: